Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Աշխարհի լավագույն հինգ պաշտպաններից մեկն է

Աշխարհի լավագույն հինգ պաշտպաններից մեկն է
18.07.2017 | 10:10

Անդրադառնալով Լեոնարդո Բոնուչիի տրանսֆերին՝ «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ֆաբրիցիո Ռավանելին ի մասնավորի ասել է. «Ես անչափ զարմացած եմ: Ի միջի այլոց, այդ տրանսֆերը զարմացրել է ոչ միայն ինձ: Սակայն «Յուվենտուսն» ակումբ է, որն ուզում է հաղթել միշտ ու ամենուրեք:

Եթե ակումբում առաջանում է ոչ նշանակալի խնդիր, առավել ճիշտ է այն լուծել՝ հրաժեշտ տալով այս կամ այն ֆուտբոլիստին: Կարծում եմ, հեռացման մասին որոշումը հավասարապես եղել է «Յուվենտուսի» ու Բոնուչիի կողմից: Այժմ արդեն հարկ է «Յուվենտուսի» համար գնել բարձրակարգ պաշտպան՝ այնպիսին, ինչպիսիք են Մարկինիոսը, Տյագու Սիլվան կամ Կոստաս Մանոլասը: Ես նախապատվությունը կտայի Մարկինիոսին: Նա աշխարհի լավագույն հինգ պաշտպաններից մեկն է»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2390

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ